Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Պենտագոնը Ռուսաստանին համաշխարհային վնասակար է անվանել

Պենտագոնը Ռուսաստանին համաշխարհային վնասակար է անվանել
08.11.2015 | 14:40

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտոն Կարտերը Կալիֆոռնիայում Reagan National Defense համաժողովի շրջանակներում Ռուսաստանին անվանել է համաշխարհային ասպարեզի գլխավոր «վնասակար»: Նրա կարծիքով՝ դա բնորոշում է Ռուսաստանին` հաշվի առնելով վերջին շրջանի գործողությունները` ՈՒկրաինայի և Վրաստանի ինքնիշխանության խախտումը, բալթյան երկրներին ճնշման տակ պահելն ու Սիրիայում ռազմական արշավը: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարը նշել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր չեն վերադառնալ սառը պատերազմին:

Դիտվել է՝ 1650

Մեկնաբանություններ